Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը․ կա տուժած

Աննա Կոստանյան 21.08.2023 - 14:02
21.08.2023 - 14:02 դիտում

Օգոստոսի 21-ին՝ ժամը 11։27-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բազմաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59-րդ կմ-ին Ford Transit մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Ի., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 10 մետր)։ Ուղևոր Վ․ Ի․-ն (ծնված 1954 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ