Երևան-Գյումրի ճանապարհին խողովակները տապալվել ու փակել են ճանապարհը

Աննա Կոստանյան 16.09.2025 - 16:57
16.09.2025 - 16:57 դիտում

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում երկաթե խողովակները վերևից պոկվել և տապալվել են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ճանապարհը ամբողջությամբ փակվել է:
Այս պահին երթևեկությունը ժամանաաորապես դադարեցված է և ճանապարհը սպասարկող ընկերությունը արդեն հատուկ տեխնիկայով փորձում է հեռացնել երկաթե խողովակները, որոնք վերջերս են տեղադրվել Արուճ և մի քանի գյուղերի համար ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Պարեկային ծառայությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել. կամ բեռնատար ավտոմեքենա է բախվել, կամ աշխատանքները կատարել են թերի և խողովակները իրենք իրենց «խոնարհվել են»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ