Երևանում վրաերթի են ենթարկել 11-ամյա տղային․ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Աստղիկ Խաչատրյան 23.05.2024 - 20:30
23.05.2024 - 20:30 դիտում

Այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը, ով հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է ու ասել է, որ «Toyota Land Cruiser Prado»-ն ինքն է վարել։

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ գուցե նրա ասածը կամ իրականություն է կամ կեղծիք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ