Երևանում, Վանաձորում և Գյումրիում հուլիսի կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Աննա Կոստանյան 7.07.2021 - 17:22
7.07.2021 - 17:22 դիտում
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների այն շահառուները, որոնց 75 տարին չի լրացել կամ չեն հանդիսանում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ և հունիս ամսվա գումարը ստացել են կանխիկ եղանակով, հուլիս ամսին իրենց գումարները կստանան անկանխիկ եղանակով։
Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ, կարող են այցելել www.online.ssa.am կայք։ Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով։
«Վճարման եղանակի և վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» բաժնում լրացնել ստացողի անձնագրի կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:
«Որոնել» ստեղնը սեղմելուց հետո էկրանին հայտնվում է վճարող կազմակերպության տվյալը, որտեղ ուղարկվել է շահառուի 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակը: Նշվում է տեսակը․ կենսաթոշակ և այլ վճարատեսակները՝ կենսաթոշակ, իսկ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ խնամք:
Եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում է կենսաթոշակառուի (նպաստառուի) օրինական ներկայացուցիչը՝ խնամակալը կամ ծնողը, ապա որոնման համար անհրաժեշտ է մուտքագրել խնամակալի կամ ծնողի տվյալները:
Ծանոթություն. կենսաթոշակառուն կամ նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային բաժին և փոխել վճարող կազմակերպությունը (ընտրել այլ կազմակերպություն)։ Դիմելու ամսվա հաջորդ ամսվանից գումարը կվճարվի կենսաթոշակառուի կամ նպաստառուի ընտրած կազմակերպության միջոցով։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ