Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները

Աննա Կոստանյան 8.08.2022 - 18:17
8.08.2022 - 18:17 դիտում

Օգոստոսի 1-ից 8-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1377 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 260 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 170, առանց վարորդական իրավունքի վկայականի 219 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 4-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ 70 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 482-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 44 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 980 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 108 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 22, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 100 անձ։ 13 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 4-ը՝ 1 համարանիշով։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 5 անձի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ