Երևանում ավագանու ընտրություններ են. ընտրատեղամասերը բացվել են

17.09.2023 - 09:59 դիտում

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են:

Ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը. քվեարկությունն սկսված է: Այն կավարտվի ժամը 20:00-ին:

Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք:

Այդ ուժերն են՝

  1. «Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան),
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան),
  3. «Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նորայր Նորիկյան),
  4. «Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Վիկտոր Մնացականյան),
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նելլի Հարությունյան),
  6. Հայաստանի Եվրոպական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան),
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Հայկ Մարության),
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան),
  9. «Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Զեյնալյան),
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Երվանդ Թարվերդյան),
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Դավիթ Խաժակյան),
  12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն Պետրոսյան),
  13. «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան),
  14. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք / «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ/ (քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան):

Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական՝ երեք կազմակերպություն:

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ. դրանցից 183-ը մատչելի են։

Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առցանց հեռարձակվելու են Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում և արձանագրությամբ վավերացվում են 18.09.2023-ին՝ մինչև ժ. 20:00-ն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ