Երևանի քաղաքապետի տեղակալներ են նշանակվել

Աննա Կոստանյան 8.02.2022 - 13:46
8.02.2022 - 13:46 դիտում

Երևան ավագանու կազմը համալրվել է նոր անդամներով:

Ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներին փոխարինել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուները:

Ավագանու մեծամասնության հավանությամբ Երևանի քաղաքապետը տեղակալներ է նշանակել՝ ՀՀ առողջապահության արդեն նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին, Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանին և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանին։

Օրակարգային հարցերից մեկն էլ Երևանի ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին էր: Հանձնաժողովի կազմում ընտրվել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը և «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ