Երևանի քաղաքապետը հանդիպել է Նիդերլանդների և Ռուսաստանի դեսպանների հետ

6.04.2022 - 20:11 դիտում
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
May be an image of 4 մարդ, people standing, people sitting և ներսումը
«Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են նաև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը:
May be an image of 2 մարդ և ներսումը
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են գործակցության ընթացիկ ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ապահովելով նոր արդյունքներ:
May be an image of 2 մարդ, people sitting, կոստյում և ներսումը
Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ փոխգործակցության նոր ուղղություններ ընդգրկելու համար կա լայն դաշտ»,- նշված է գրառման մեջ:

Երևանի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր…

Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Среда, 6 апреля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ