Երևանի թիվ 139 դպրոցի փոխտնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է հակատանկային ական և մոտ 200 գրամ սնդիկ

Աննա Կոստանյան 13.09.2023 - 16:55
13.09.2023 - 16:55 դիտում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում։

Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3-րդ հասցեում գործող 139 դպրոցում հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները դպրոցից տարհանել են աշակերտներին, իսկ փրկարարներն էլ փոխտնօրենի աշխատասենյակում՝ պահարանի մեջ, հայտնաբերել են հակատանկային ական և ապակե տարրայի մեջ մոտ 200 գրամ սնդիկ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ հանգամանքներում են նշված իրերը հայտնվել փոխտնօրենի աշխատասենյակում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ