Երևանը կհյուրընկալի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

Աննա Կոստանյան 2.08.2023 - 15:25
2.08.2023 - 15:25 դիտում

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

«80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ