Երկրում ճգնաժամն ունի հանգուցալուծման անհրաժեշտություն. ԱԺ-ում հերթական նիստն է

Գոհար Ստեփանյան 2.03.2021 - 16:53
2.03.2021 - 16:53 դիտում

ԱԺ-ում մեկնարկեց յոթերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը, որին ներկա էր 69 պատգամավոր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը:
Նշենք՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաեւ դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ