Երկրում խնդիրների հիմքն այն է, որ հանրությունը հեռացել է ազգային-հոգեւոր արժեքներից. Արա Զոհրաբյան

Աննա Կոստանյան 12.06.2021 - 18:53
12.06.2021 - 18:53 դիտում

Եկեղեցի, ընտանիք, բանակ ու պետականություն: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը կարեւորելով եկեղեցու դերը, Գյումրիում քարոզարշավի 6-րդ օրը սկսեց հենց Յոթվերք եկեղեցուց: Կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանի համոզմամբ, երկրում խնդիրների հիմքն այն է, որ հայությունն հեռացել է ազգային հոգեւոր արժեքներից:
Կուսակցության ներկայացուցիչներն անընդունելի են համարում հասարակության պառակտվածությունն ու միմյանց հանդեպ թշնամանքը: Արցախյան վերջին պատերազմի ելքը հենց դա է վկայում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության առաջնահերթություններից է հասարակության համախմբումը,- ասում են կուսակցության ներկայացուցիչներն ու փաստում, որ ժողովրդի պառակտվածությունը երկրի շահերից չի բխում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ