Երկրաշարժ Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս. այն զգացվել է նաև ՀՀ որոշ հատվածներում

Աննա Կոստանյան 7.12.2023 - 10:06
7.12.2023 - 10:06 դիտում

Դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 08:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:15-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.13⁰ և արևելյան երկայնության 49.69⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Սումգայիթ քաղաքից 61 կմ հյուսիս, օջախի 18 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան և Բերդ քաղաքներում ինչպես նաև Աչաջուր գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ