Երկրաշարժից 13 օր անց Թուրքիայում երեք մարդ է փրկվել, այդ թվում՝ մեկ երեխա

18.02.2023 - 14:28 դիտում

Թուրքիայի Հաթայ նահանգում ավերիչ երկրաշարժից 296 ժամ անց երկու մարդ է փրկվել: TRT Haber-ի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Հրաշքները մեկը մյուսի հետևից տեղի են ունեցել 296-րդ ժամին: Խաթայում փլատակների տակից երկու հոգու ողջ-ողջ դուրս են բերել»,-հայտնել է հեռուստաալիքը։

Միաժամանակ Anadolu գործակալությունը հայտնել է, որ երկրաշարժից հետո 13-րդ օրը փրկվածների թիվը հասել է երեքի, որոնց թվում կա մի երեխա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ