Երկաթգծի հետ կապված՝ ամենաբարձր մակարդակով կա փոխըմբռնում. Մհեր Գրիգորյան

Աննա Կոստանյան 28.01.2022 - 12:05
28.01.2022 - 12:05 դիտում

Այսօր Եռաբլուրում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման առնչությամբ այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք։

«Իրականության մեջ առնվազն այս պահի և ամենաբարձր մակարդակով՝ երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով: Կարծում եմ՝ դա շատ պոզիտիվ առաջընթաց է»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ այս պահին իրականացվում է փորձագիտական աշխատանք, դրա արդյունքներով հետագա հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

«Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է, որովհետև այս փուլում մեր աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ նպատակ են հետապնդում: Դա երկթագծի կառուցումն է այն հատվածների, որոնք Հայաստանինն են»,- հավելեց Գրիգորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ