Երիտասարդների մոտ ատրճանակ, դանակներ դեղահաբեր են հայտնաբերվել

Աննա Կոստանյան 5.04.2023 - 14:09
5.04.2023 - 14:09 դիտում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 04.00-ին, Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն ու սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 23 և 21 տարեկան օտարերկրյա երկու քաղաքացիների: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և բարդ փականով ծալովի դանակ, իսկ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 դեղահաբ և բարդ փականով դանակ: Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ