Երեկ արդեն ստացել ենք խաղաղության պայմանագրի հետ կապված ադրբեջանական կողմի նոր առաջարկները. Միրզոյան

Աստղիկ Խաչատրյան 13.09.2023 - 19:52
13.09.2023 - 19:52 դիտում

Մեր վերջին շփումներից հետո հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ մեկնաբանությունները։ Մեր հերթն էր դա անելու, և արել ենք։ Երեկ արդեն ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները։ Այդ մասին ԱԺ-ում արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Գործընթաց կա, քննարկում կա։ Իհարկե, առերես բանակցություններ այս ընթացքում չեն եղել հունիսից հետո։ Դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռևս բավականին հեռու են միմյանցից»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հանդիպումների և բանակցությունների շարունակականությանը, ապա նախարարն ասաց հետևյալը.

«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա. կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ