Երեխաները կապկպված են եղել. ընտանիքի ազգականը՝ Պեմզաշենի դաժան սպանության մասին

Աննա Կոստանյան 9.11.2022 - 23:20
9.11.2022 - 23:20 դիտում

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերել են ընտանիքի երեք անդամների՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների` 12֊ամյա դստեր և 8֊ամյա որդու մարմինները։ Տանտիրուհուն և զավակներին մահացած առաջինը տեսել են հարևանները։

Հարևան – Զանգել ենք, ամեն առավոտ կզանգեի, կըսեի` արի կոֆե խմելու, էսօր զանգի, ուշացավ, նորից զանգի, չեկավ, գործի տեղից զանգին` ինչի գործի չի եկել, տեսանք, կինս մտավ տեսավ, նոր ես վազի, դուռը փակ էր, հետևի կողմից բոթե, բացե, մտել էր։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը հայտնել է, որ տեղի ունեցածը դաժան սպանություն է։ Դիերի վրա եղել են կտրած-ծակած վնասվածքներ: Հանցագործության գործիք դանակը առայժմ չի հայտնաբերվել։ Դեպքի վայրում առավոտվանից հավաքվել են հարազատները:

Տանտիրուհին՝ Զարինե Մելիքսեթյանն, աշխատում էր Պեմզաշենի գյուղի պոլիկլինիկայում, օպերատորն էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել են մոր և երկու անչափահաս երեխաների դիեր՝ կտրող-ծակող վերքերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ