Երբ 12-ամյայի մասին խոսում եք, հիշե՛ք, որ դրա ներդրումը եղել է Հանրապետականի հետ ԲՀԿ-ի կոալիցիոն սիրավեպի բուռն պահին. Ա Հարությունյան

Հրաչ Սահակյան 19.09.2020 - 02:11
19.09.2020 - 02:11 դիտում
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Մեկը չկար հիշեցներ շաբաթվա հերոսին` երբ 12-ամյայի մասին խոսում եք, հիշե՛ք, որ դրա ներդրումը եղել է Հանրապետականի հետ ԲՀԿ-ի կոալիցիոն սիրավեպի բուռն պահին:
Չնայած այն ժամանակ ի՞նչ կրթություն, դուք սահմանափակվում էիք բացառապես կուսակցական տնօրեններ տեղավորելով: Խոսե՛ք ամեն ինչից, բացի կրթությունից:
Հ.Գ1. Անհարմար բան ստացվեց, նախարարն էլ դաշնակցական էր
Հ.Գ2. Մենք կլցնենք 12-ամյան բովանդակությամբ` ձեր փոխարեն:»

✅Մեկը չկար հիշեցներ շաբաթվա հերոսին` երբ 12-ամյայի մասին խոսում եք, հիշե՛ք, որ դրա ներդրումը եղել է Հանրապետականի հետ…

Опубликовано Arayik Harutyunyan Пятница, 18 сентября 2020 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ