Երասխում բացվեց զոհված ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակը

Աննա Կոստանյան 12.12.2020 - 15:47
12.12.2020 - 15:47 դիտում

ՀՀ և ՌԴ օրհներգերի ներքո Երասխում այսօր` դեկտեմբերի 12-ին, բացվեց զոհված ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակը:

Երասխում նաեւ նախատեսվում է կառուցել հայ եւ ռուս ազգերի բարեկամության հուշահամալիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սեւակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել եւ բռնկվել։

Պարզվել է, որ կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռը, 2 օդաչուները զոհվել էին:
Տեսանյութը՝ News.am-ի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ