«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր». վարչապետի հարցազրույցը BBC World News-ին

Հրաչ Սահակյան 6.10.2020 - 23:59
6.10.2020 - 23:59 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC World News-ին: Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը ներկայացրել է հարցազրույցից մի հատված:

«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան»:

BBC World News-ին տված հարցազրույցիցս մի հատված:«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 6. Oktober 2020

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ