Եվրոպայի առաջնությունից դեպի աշխարհ. պարգեւատրվեցին շիրակցի ծանրորդները

Հրաչ Սահակյան 28.04.2023 - 19:24
28.04.2023 - 19:24 դիտում

4 չեմպիոն, 12 ոսկե մեդալ. Հայաստանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաղթող։ Երեւանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության շիրակցի չեմպիոններն ու փոխչեմպիոնն են կադրում։ Գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով կարիերայում երկրորդ անգամ դարձավ ԵԱ արծաթե մեդալակիր՝ զիջելով վրացի մարզիկին։ Հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք նպատակ ունի առաջիկայում հաղթելու հիմնական մրցակից Լաշա Տալախաձեին, որն այս տարի եւս առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը, Լալայանը պատասխանում է՝ ցանկացած մրցման հաղթելու նպատակով է մասնակցում եւ չի բացառում ոչինչ։ Հաջորդը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանն է, որը սերում  է ծանրամարտիկների տոհմից: Գասպարյանի մարզիչը իր մորեղբայրն է, որն էլ աշխարհահռչակ Յուրի Վարդանյանի զարմիկն է։ Սամվելը 109 կգ քաշային կարգում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով։ Հաղթանակից հետո չեմպիոնական ցատկը մարզական աշխարհը նմանեցրեց լեգենդար Յուրի Վարդանյանի հաղթական ժեստին։ Նորընծա չեմպիոնն ասում է՝ չէր մտածել կրկնօրինակման մասին, բայց համեմատությունները հաճելի են։ 102 կգ քաշային  կարգում 20-ամյա Գարիկ Կարապետյանն էլ երկամարտի 392 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով նաեւ աշխարհի ու Եվրոպայի մի շարք ռեկորդներ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ