Եվրապատգամավոր Վեյմերսը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ մարդասիրական օգնությունը ԼՂ հասցնելու համար

Աստղիկ Խաչատրյան 27.07.2023 - 20:38
27.07.2023 - 20:38 դիտում

Եվրախորհրդարանի պատգամավոր Չառլի Վեյմերսը Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա մարդասիրական օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ։
«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում Վեյմերսն անդրադարձել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանն ու հետադարձ հարցում արել․ «Եվ ի՞նչն է «խոչընդոտում» Լաչինի միջանցքի անցանելիությունը, պարո՛ն Բորել։ Դա ոչ քար է, ոչ էլ բնության ինչ-որ ուժ, այլ Ադրբեջանի իշխանություններն իրենք են խանգարում մարդասիրական օգնության անցմանը։ Խոսքը «որևէ դերակատարի» կամ «երկու կողմերի» մասին չէ, ինչպես հաճախ լսում էինք անցյալում, այլ Ադրբեջանի, որն օգտագործում է մարդասիրական հասանելիությունն իր նպատակների համար»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ