Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումներին. եվրապատգամավոր

4.08.2022 - 14:04 դիտում

Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողություններին է անդրադարձել եվրապատգամավոր Լուկաս Ֆուրլասը: Նա ԵՄ-ին հորդորել է անհապաղ արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումներին։

«Ադրբեջանը սադրիչ կերպով կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նոր զոհերի պատճառ դառնալով։ Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենակ չթողնենք հայերին, ովքեր այս պահին ունեն մեր կարիքը»,- նշել է Ֆուրլասը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ