Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին. Կլաար

12.04.2022 - 19:51 դիտում

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այդ մասին Կլաարը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներին»,- հավելել է դիվանագետը:

Նա տեղեկացրել է, որ նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ