Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել «միավորել ջանքերը»

22.06.2022 - 19:54 դիտում

ԵՄ անդամ 27 երկրի ղեկավարները հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրեն:

Կառույցից հայտնել են, որ ԵՄ ղեկավարները Եվրահանձնաժողովին կխնդրեն Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու հարցը դիտարկել ավելի ուշ՝ հաշվի առնելով, որ երկիրը կատարում է անդամակցության համար անհրաժեշտ պայմանները։

Գագաթնաժողովի օրակարգում կլինեն նաև Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, պարենային ճգնաժամը, ինչպես նաև էներգետիկայի ու գազի հետ կապված հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ