Եվրախորհրդարանը հրաժարվում է Լուկաշենկոյին Բելառուսի օրինական նախագահ ընդունել

Աննա Կոստանյան 17.09.2020 - 16:27
17.09.2020 - 16:27 դիտում

A1+:Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Բելառուսի վերաբերյալ, որով հրաժարվել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել որպես երկրի նախագահ, դատապարտել է իշխանությունների գործողությունները ընդդիմության դեմ և պահանջել պատժամիջոցներ կիրառել երկրի ղեկավարի, անվտանգության ապարատի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների դեմ, ովքեր սատարում են բելառուսական Մինսկին, հայտնում է РИА Новости-ն:

Փաստաթղթում ասվում է, որ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին «լայն և արդյունավետ պատժամիջոցներ մտցնել» բելառուսական «ընտրակեղծիքների, բռնությունների և բռնաճնշումների» բոլոր կազմակերպիչների նկատմամբ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ