Եվլախում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Աննա Կոստանյան 29.09.2023 - 16:00
29.09.2023 - 16:00 դիտում

Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից։

ԼՂ պատվիրակության կազմում են Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված են մեջլիսի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին՝ Եվլախում։

Նույն կազմով ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ