«Ես ձերբակալված չեմ, եթե ձերբակալված լինեի, ձեր հետ հեռախոսով չէի խոսի»․ Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց տնօրեն

9.09.2025 - 21:43 դիտում

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից ArmeniaSputnik-ին հայտնել էին, թե ձերբակալվել են Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը և մարզիչը։ Տնօրենը, ըստ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրեն վստահված գույքը հափշտակելու մեղադրանքներով: Aravot.am-ը կապ հաստատեց «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ ինքը ձերբակալված չէ։ Ձերբակալված չէ նաև դպրոցի որևէ մարզիչ։ Հովհաննես Սարգսյանը նաև ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հերքելով տարածված տեղեկատվությունը․ «Հարգելի ընկերներ, լուրեր են տարածվում, իբր ինձ ձերբակալել են պաշտոնս չարաշահելու համար, վստահեցնում եմ նման բան չկա, կեղծ լուրեր են»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ