ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին

Աննա Կոստանյան 17.05.2021 - 16:33
17.05.2021 - 16:33 դիտում

Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու և խաղաղություն հաստատելու համար Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի` աջակցելու Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը:

Ինչպես հաղորդվում է, 2020 թվականի սեպտեմբերից ի վեր պատերազմական գործողություններից տուժածներին ԵՄ օգնության ծավալն այսպիսով հասնում է 17 մլն եվրոյի:

«Տարածաշրջանում հումանիտար իրադրությունը նախկինի պես պահանջում է մեր ուշադրությունը` պայմանավորված «Քովիդ-19»-ի տարածմամբ, ինչն էլ ավելի է խորացնում հակամարտության հետևանքները: ԵՄ-ն զգալիորեն մեծացնում է իր աջակցությունը` օգնելու համար հակամարտությունից տուժած անձանց` վերակառուցելու իրենց կյանքը»,- շեշտել է ճգնաժամերի կառավարման հարցով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ