ԵՄ-ն և ԱՄՆ-ը համագործակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումները խթանելու ուղղությամբ. Շառլ Միշել

Աստղիկ Խաչատրյան 17.06.2021 - 10:51
17.06.2021 - 10:51 դիտում

Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները խթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումները: Այս մասին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Եվրամիությունը և Միացյալ Նահանգները միասին աշխատում են խաղաղության հաստատման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ՝ քաղաքական կուսակցություններին Վրաստանի խորհրդարան վերադարձնելով, խթանելով Հայաստանում և Ադրբեջանում վստահության ամրապնդման միջոցառումները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Աղբյուր՝ 1lurer.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ