ԵՄ-ն պետք է Վրաստանին անդամի թեկնածուի կարգավիճակ տա երկրում բևեռացմանը վերջ դնելու համար. Ղարիբաշվիլի

27.05.2023 - 18:53 դիտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է՝ Եվրամիությունը պետք է Վրաստանին կազմակերպության անդամի թեկնածուի կարգավիճակ տա, եթե ցանկանում է վերջ դնել երկրում հասարակության բևեռացմանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, անսպասելի է անվանել երկու երկրի միջև վիզաների վերացման և ուղիղ ավիաչվերթները վերականգնելու որոշման հետ կապված՝ Վրաստանից հնչող քննադատությունները։ «Ես կարծում էի՝ շնորհակալություն կհայտնեն»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները բազմիցս բարձրացրել են վիզաների վերացման և ուղիղ չվերթների վերականգնման հարցը, ուստի Մոսկվան այդ հարցերում ուղղակի ընդառաջել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ