ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

Աննա Կոստանյան 6.11.2020 - 16:51
6.11.2020 - 16:51 դիտում

Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում անօրինական գործունեության համար և սպառնացել նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Եվրոպական Միության Խորհրդի տարածած հաղորդագրությունում:

«Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարությունում:

Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սև ցուցակում կա երկու մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ