ԵՄ-ն արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու նպատակով 9 մլն եվրո կհատկացնի ՀՀ-ին

Գոհար Ստեփանյան 16.12.2020 - 11:31
16.12.2020 - 11:31 դիտում

Եվրոպական միությունն այսօր հայտնել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին՝ տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այս 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին փուլի արժեքն է։ Վերահաստատում եմ, որ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, և ուրախ եմ փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաև մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին:
Շնորհակալ եմ Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար»,- մանրամասնել է ՀՀ արդարադատության նախարարը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ