ԵՄ-ն ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին. ֆոն դեր Լեյեն

Աննա Կոստանյան 5.10.2023 - 15:13
5.10.2023 - 15:13 դիտում

Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին», — ասել է նա:

Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցելու հարցը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ