ԵՄ-ն ավելի շատ կախված է Չինաստանից, քան Ռուսաստանից. Բորել

7.11.2022 - 20:34 դիտում

Եվրամիությունն ավելի շատ կախված է Չինաստանի մատակարարումներից, քան Ռուսաստանի, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Չինաստանն առանցքային դեր է խաղում մատակարարման բազմաթիվ շղթաներում: «Դեպի կանաչ տնտեսություն» վերափոխման ռազմավարության մեջ Չինաստանից մեր կախվածությունը գերազանցում է Ռուսաստանի հանածո վառելիքից կախվածությանը»,- նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Բորելի՝ ԵՄ-ն Չինաստանի մագնեզիումի և հազվագյուտ հողային մետաղների մատակարարման 90%-ի և արևային մարտկոցների 80%-ի կարիքն ունի:

Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ ԵՄ-ի բարեկեցությունը, ըստ Բորելի, հիմնված է Ռուսաստանից էժան էներգիայի վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ