ԵՄ ղեկավարները որոշել են սկսել Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունը

Աննա Կոստանյան 22.03.2024 - 18:58
22.03.2024 - 18:58 դիտում

ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են բանակցություն սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ համայնքին միանալու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Եվրամիությունը հենց նոր է որոշել սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունները: Շնորհավորում եմ, Ձեր տեղը մեր եվրոպական ընտանիքում է»: – գրել է նա X-ի իր էջում:

Գագաթնաժողովի մասնակիցները նաև ողջունել են Եվրամիությանն անդամակցության ճանապարհին Ուկրաինայի և Մոլդովայի առաջընթացը: Նրանք ԵՄ Խորհրդին կոչ են արել «անհապաղ հաստատել այդ երկրների հետ բանակցությունների շրջանակը»: Անդամակցության հարցով բանակցությունները սկսելու հստակ ժամկետներ, սակայն, չեն նշվում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ