ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն հիմնել. Մարուքյան

Աննա Կոստանյան 23.01.2023 - 17:16
23.01.2023 - 17:16 դիտում
ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել: Այդ մասին ասված է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի Ֆեյսբուքի էջում:
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»,- նշված է գրառման մեջ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ