ԵՄ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրումը կվնասի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Բայրամով

2.02.2024 - 20:47 դիտում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դժգոհել է, որ ԵՄ երկրները Հայաստանին ռազմական օգնություն են տրամադրելու և «զգուշացրել» Միությանը:

Ուրբաթ նա հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը ԵՄ-ի և անդամ պետությունների հուսալի գործընկերն է, և մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառումն ու անարդար մոտեցման դրսևորումը չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու նախաձեռնությունը չի նպաստում երկխոսությանը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ նախարարն ասել է. «30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու իրական պայմաններ են ձևավորվել, սակայն ցանկացած պատրվակով ԵՄ-ի և նրա որոշ անդամների կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կվնասի Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ