ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով

Աստղիկ Խաչատրյան 16.01.2024 - 21:51
16.01.2024 - 21:51 դիտում

ԵՄ անդամ երկրները նախապես հավանություն են տվել Կարմիր ծովում նավերի անվտանգությունն ապահովելու համար ռազմածովային առաքելության ստեղծմանը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, որը հղում է անում իր աղբյուրներին:

Նախատեսվում է, որ այդ առաքելությունը կստեղծվի փետրվարի 19-ից ոչ ուշ։ Այն կաշխատի այլ երկրների հետ համակարգմամբ, որոնք նաև պաշտպանում են առևտրական նավերը Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հաճախակի հարձակումներից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ