ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է կայունությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

1.04.2024 - 00:52 դիտում

Զատկի կիրակիին ևս, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները հսկողություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Այս պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն»,- գրել է դեսպանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտառոց շարժումներ չի արձանագրել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ