ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին

Աննա Կոստանյան 2.11.2023 - 15:19
2.11.2023 - 15:19 դիտում

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հարաբերականորեն հանգիստ է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն հանգիստ է։ Մեր պարեկները, որոնք ամեն օր դուրս են գալիս, այս պահին լարվածության որևէ աճ չեն նկատում։ Այսպիսով, կարծես, մենք այս պահին ունենք հանգիստ շրջան»,- ասաց Ռիտերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ