ԵՄ առաքելությունը իրականացրել է Հայաստանում 8000-րդ պարեկությունը

Աստղիկ Խաչատրյան 10.03.2026 - 23:12
10.03.2026 - 23:12 դիտում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMA) հայտարարել է, որ իրականացրել է իր 8000-րդ պարեկությունը Հայաստանում։

Առաքելությունից նշել են, որ շարունակում են հաստատակամ մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու իրենց հանձնառությանը։

EUMA-ի թիմերը կշարունակեն իրականացնել պարեկային գործունեություն՝ աջակցելու այդ նպատակին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ