Եղջերուները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում. ՇՄՆ-ն հորդորում է վարորդներին զգոն լինել Դիլիջանից դեպի թունել տանող հատվածում

Աստղիկ Խաչատրյան 16.02.2023 - 20:16
16.02.2023 - 20:16 դիտում

Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։ Այս մասին ասված է Շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին»,- ասված է գրառման մեջ:

❗️ Հարգելի քաղաքացիներ,
Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են…

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Четверг, 16 февраля 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ