Եղանակային անբարենպաստ պայմաններում վերականգնվել է «Ղազանչի 1»-ի ջրամատակարարումը

Աստղիկ Խաչատրյան 29.01.2022 - 14:58
29.01.2022 - 14:58 դիտում

Գյումրու Մսի Կոմբինատ, Լալայան փողոց եւ այլ հասցեներում վերջին մի քանի օրերին ջրի ճնշումը զգալիորեն նվազել էր:Նույն խնդիրը զգացվել էր նաեւ հարակից մի քանի գյուղերում: Օրինակ, Ամասիայում անգամ մեկ օր ջուր չեն ունեցել: Նշված բնակավայրերում բնակիչներն ահազանգել էին, ինչի արդյունքում էլ «Վեոլիա ջուր» ընկերությունն անցկացրել էր վթարաորոնողական աշխատանքներ. պարզ էր դարձել, որ վթարվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղի հարակից տարածքում գտնվող «Ղազանչի 1» 600 մմ- ոց մայրուղային ջրատարը, որով Աշոցքից ջուր են ստանում Գյումրու 60 տոկոսը եւ հարակից 7 գյուղերի սպառողները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ