ԵՀ-ն չի ճանաչում Վենեսուելայի փոխնախագահի լեգիտիմությունը որպես երկրի ղեկավար. Հիպեր

5.01.2026 - 21:06 դիտում

Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը՝ որպես Վենեսուելայի փաստացի ղեկավար՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։

«ԵՄ-ն աջակցում է Վենեսուելայում ժողովրդավարական անցմանը, որը պետք է ներառի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Էդմունդո Գոնսալեսին և Մարիա Կորինա Մաչադոյին»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը։

Գոնսալեսը 2024 թվականի ընտրությունում նախագահ Նիկոլաս Մադուրոյի մրցակիցն է եղել՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու։ Ներկայումս նա Իսպանիայում է։

Մաչադոն վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ է, որը 2025 թվականին արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ