ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից

Աստղիկ Խաչատրյան 13.10.2022 - 21:29
13.10.2022 - 21:29 դիտում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.

«ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

Նրանք նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ