Եթե վստահ չեք՝ ձեր վիզան չեղարկվել է, թե ոչ, կապվեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ․ ԱՄՆ դեսպանատուն

Աննա Կոստանյան 1.06.2026 - 14:17
1.06.2026 - 14:17 դիտում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից պարզաբանում են՝ սահմանապահ պաշտոնյայի կամ ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից ձեր վիզայի առգրավումը չպետք է նույնացնել կորած կամ գողացված վիզայի հետ։
«• Առգրավման պարագայում վիզան սովորաբար չեղարկվում է։
• Դուք չպետք է փորձեք այն կրկին օգտագործել։
• Դուք պետք է դիմեք նոր վիզայի համար և բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել։
Եթե վստահ չեք՝ ձեր վիզան չեղարկվել է, թե ոչ, կապվեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ, որտեղ նախատեսում եք դիմել»,- նշվում է հաղորդագրությունում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ