Եթե կառուցվի, անմիջապես կհայտնվի ապառազմականացման տակ. Կրեմլը՝ Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչուների գործարանի կառուցման մասին

Աննա Կոստանյան 9.08.2022 - 15:28
9.08.2022 - 15:28 դիտում

Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրության գործարանը, եթե այն կառուցվի, անմիջապես կհայտնվի ապառազմականացման տակ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նման օբյեկտի ստեղծման փաստը, որն, իհարկե, անմիջապես կհայտնվի ապառազմականացման թեմայի տակ, պետք է հասկանալ, որ հավանաբար միայն կերկարացնի ուկրաինացիների տառապանքը, բայց չի օգնի խուսափելու նրանից, ինչ հատուկ ռազմական գործողության նպատակն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով նման գործարան կառուցելու ծրագրերի մասին հայտարարությունները։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական Baykar Makina ընկերությունը հողատարածք է գնել Ուկրաինայում՝ «Բայրաքթար» անօդաչու սարքերի արտադրության գործարան կառուցելու համար։ Հուլիսի 19-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հավանություն է տվել Թուրքիայի հետ բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի և տիեզերական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման օրինագծին, որը թույլ կտա Ուկրաինայում «Բայրաքթար» -ի արտադրության և սպասարկման գործարան կառուցել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ