«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցեմ». Քոչարյան

Աննա Կոստանյան 4.03.2021 - 14:15
4.03.2021 - 14:15 դիտում

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հանրապետության վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կմասնակցեմ: Կարծում եմ, որ բավականաչափ փորձ ունեմ: Համոզվա՞ծ եմ իմ հաղթանակում: Համենայն դեպս, ընտրություններում դեռ պարտված չկամ»,-ասել է Քոչարյանը:

Սակայն, Քոչարյանի խոսքերով, արտահերթ ընտրությունների համար կա միայն մեկ իրավական մեխանիզմ. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա նրա խմբակցությունը պետք է երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Դրանից հետո մեկնարկում է արտահերթ ընտրությունների գործընթացը:

Քոչարյանը նաև ավելացրել է, որ մտադիր չէ ստեղծել քաղաքական կուսակցություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ